Страницы

Վարագույր



Բնակարանում (կամ այլուր) պատուհանը հանդիսանում է ինտերիերի ամենակարևոր մասը, պատուհանի միջոցով է, որ կապ է ստեղծվում արտաքին աշխարհի հետ: Այդ պատճառով էլ պատուհանը ձևավորելու համար անպայման պետք է պահպանել դիզայներական 3 կարևոր նախապայման` հարմարավետ, նպատակային և գեղեցիկ, որի դեպքում միայն տունը կարող է դառնալ կատարյալ, ինչը պետք է հարմոնիա ստեղծի տան ինտերիերի միջև: Միայն գեղեցիկ և ճիշտ ձևավորված տանը կարող է տիրել հաճելի և դրական մթնոլորտ...

Այստեղ ներկայացվող վարագույրները ստեղծվել են հաճախորդների պատվերով` յուրաքանչյուր տան ոճին և գույնին համապատասխան` տրվելով ամեն տան համար հատուկ մշակում և դիզայներական լուծումներ:
Այս վարագույրները ընդգրկում են արվեստի բազմազան ուղղությունները` ռենեսանս, ռոկոկո, բարոկո, դասական, մոդեռն և այլն: Դրանք կարվում են ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչպես նաև ձեռքի աշխատանքով, որոնց համար օգտագործվում են բարձրորակ կտորներ, կիսաթանկարժեք քարեր (սվարովսկի և այլն), հուլունքներ և այլ ակսեսուարներ:
Վարագույրների դեկորատիվ մասը ունի արևից պաշտպանող աստառներ, իսկ շղարշներն ունեն հատուկ թափանցիկություն արևի լույսը չփակելու նպատակով: Վարագույրների վերնամասերը ունեն հատուկ զարդանախշված քիվակցորդներ, որոնց մի մասը պատրաստվում է (հավաքվում) դեկորատիվ կտորներով, բախրամաներով և այլ միջոցներով, որի առավելությունը նրա օրիգինալության մեջ է, ինչպես նաև երկարակեցության: Այս նորամուծության մենաշնորհը Հայաստանում մեր ֆիրմայինն է:
Վարագույրների այս բոլոր տեսակներն էլ, տարբեր ոճեր ունենալով հանդերձ, շատ արդիական են:


Ծածկոցներ



Ննջասենյակի համար վարագույրից բացի մյուս կարևոր պարագան մահճակալն է, որի ձևավորումը ոչ միայն անհրաժեշտություն է, այլև շատ կարևոր և պահանջում է մեծ վարպետություն, չէ որ դա մարդու գիշերային հանգստի` “վերածնության” վայրն է և շատ կարևոր է, որպեսզի լինի հարմարավետ, հաճելի և ինչու ոչ` ռոմանտիկ ... Ճիշտ և գեղեցիկ ձևավորված ննջասենյակը կարող է ապահովել հանգիստ քուն և քաղցր ու անուշ երազներ ... Իսկ ամուսինների սենյակը պետք է ձևավորել այնպես, որ այն առաջացնի կյանքը վայելելու, ըմբոշխնելու ցանկություն ... Ննջարանի ձևավորումը ներառում է վարագույրների, ծածկոցների, բարձերի և այլ ակսեսուարների համանվագ` սիմֆոնիա, որն ուղեկցվում է սնարների լուսային էֆեկտների ռոմանտիկ լուծումներով, որը նույնպես նորամուծություն է: Այս ամենն ունի ոչ միայն կիրառական, այլև գեղագիտական նշանակություն: